Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես քո դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և քո դեմ շատ ազգեր պիտի հանեմ, ինչպես որ ծովն է բարձրացնում իր ալիքները»։ [3] (Սինոդական թարգ․)
«Ահա, Ես քո դեմ եմ» - տե՛ս 5։13-րդ համարի բացատրությունը։
«Եվ քո դեմ շատ ազգեր պիտի հանեմ» - «Ազգերը պիտի գնան Տյուրոս, բայց ոչ այն ձևով, ինչպես որ նա սպասում էր» (Սմենդ): Հոգնակի թիվը ցույց է տալիս, որ խոսքը, իհարկե, միայն քաղդեացիների արշավանքի մասին չէր, որի հետևանքով Տյուրոսն ամբողջությամբ չկործանվեց։
«Ինչպես որ ծովն է բարձրացնում իր ալիքները» - Տյուրոսը հաճախ էր ենթարկվում ջրհեղեղների (Seneca Nat. quaest. VI, 26. Movers Phoenic. II, 201)։ Ծովը, որը հարստացնում էր Տյուրոսին, հաճախ նաև կործանում էր նրան։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) այդ պատճառով ահա ես ձեռքս գցելու եմ քեզ վրայ ու տալու եմ քեզ տարբեր ազգերի, որ քեզ յափշտակեն, ոչնչացնելու եմ քեզ ժողովուրդների միջից, կորստեան եմ մատնելու քեզ երկրների միջից: Ու պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) վասն այնորիկ ահաւադիկ ես ձգեցից զձեռն իմ 'ի վերայ քո, եւ տաց զքեզ' ի յափշտակութիւն «ի մէջ ազգաց, եւ սատակեցից զքեզ 'ի ժողովրդոց, որ կորուսից զքեզ' գաւառաց ի կորստեամբ. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր:'Ի վերայ Մովաբու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: