Ա. Լոպուխին
«Պարսիկը և լիդիացին ու լիբիացին քո զորքի մեջ էին և քո պատերազմիկներն էին, քեզ վրա վահան ու սաղավարտ էին կախել. նրանք քեզ մեծություն տվեցին»։ [10] (Սինոդական թարգ․)
Այս համարից սկսվում և մինչև 25-րդ համարը շարունակվում է Տյուրոսի հետ այս կամ այն տեսակի, հիմնականում՝ առևտրային հարաբերություններ ունեցող ժողովուրդների թվարկումը, մի թվարկում, որը հիշեցնում է Ծննդոց գրքի 10-րդ գլխում առկա տոհմաբանության երկարությունն ու ամբողջականությունը։ Այս շարքի մեջ ընդունված սկզբունքը, որքանով որ երևում է, Տյուրոսի շուրջբոլորը ձգվող պարույրն է, որը ներառում է այն ժամանակվա հրեական պատկերացման համաձայն՝ «տիեզերքի» հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան ամենահեռավոր ժողովուրդներին:
«Պարսիկը» - եբրայեցերենում՝ «պարաս», որը, ինչպես երևում է Եզրասի 9:9-րդ համարից և Յոթանասնից թարգմանությունից, հենց պարսիկների անվանումն է։ Պարսիկներն առաջին անգամ այս անվամբ հիշատակվում են Եզեկիելի կողմից (նախկինում նրանք հանդես էին գալիս «Էլամ» ընդհանուր անվան ներքո՝ Ծննդ. 10:22-րդ և այլ տեղիներում) այստեղ և 38:5-րդ համարում, որտեղ նրանք առաջինն են մատնանշվում (ինչպես և այստեղ) Գոգի դաշնակիցների շարքում: Այն հանգամանքը, որ նրանք մասամբ՝ այստեղ, և հատկապես 38:5-րդ համարում դասակարգված են հաստատապես աֆրիկյան ծագում ունեցող ժողովուրդների կողքին, որոշ մեկնիչների ստիպում է «պարաս» անվան տակ հասկանալ ոչ թե պարսիկներին, այլ մի աֆրիկյան ժողովրդի, օրինակ, «Реrorsi»-ներին կամ «Pharusil»-ներին (Plin. V, 1, 8; VI, 30, 35, Ptol IV, 6, 16), որոնք, Ստրաբոնի վկայության համաձայն (17, 826), հմուտ նետաձիգներ էին։ Այն ժամանակվա փյունիկեցիների և պարսիկների հարաբերությունները դեռևս այնքան հստակ չէին, որ կարելի լիներ հերքել փյունիկյան բանակում վարձու պարսիկների լինելու գաղափարը:
«Լիդիացին» - սա եբրայեցերեն «լուդ» բառի՝ Յոթանասնից թարգմանության առաջարկած տարբերակն է։ Լուդը մի ժողովուրդ էր, որը, ըստ 30:5-րդ և Երեմիայի 46:9-րդ համարների, գտնվում էր Քուշի (եթովպացիներ) և Փուդի (այստեղ՝ «լիբիացի»)՝ եգիպտացիների դաշնակիցների կողքին։ Իսկ ահա Եսայու մարգարեության 66:19-րդ համարը (Թարսիսի և Պուլի հետ) վերաբերում է արևմուտքի հեռավոր ժողովուրդներին։ Հետևաբար, նրանք հազիվ թե Փոքր Ասիայի Լիդիացիները լինեն (Ծննդ․ 10:22), այլ ավելի շուտ՝ Լուդիմի ժողովուրդը (Ծննդ․ 10:14), որ Միցրայիմի (Եգիպտոս) առաջնեկ որդին էր։ Եվ հետևաբար դա մի աֆրիկյան ժողովուրդ էր, որի բնակության վայրն անհայտ է: Հնարավոր է, որ նրանք՝ «Λεναθαι» (Mov. o. s, 2, 377 և այլն) բերբերների նախնիներն էին, բայց այս ցեղերն էլ պատմության ասպարեզում հայտնվում են Ք․ հ․ 6-րդ դարում։
«Լիբիացին» - սա եբրայեցերեն «փուդ» բառի՝ Յոթանասնից թարգմանության առաջարկած տարբերակն է։ Փուդը Քուշի և Լուդի կողքին հիշատակվում է Երեմիայի մարգարեության 46:9-րդ համարում՝ Եգիպտոսի ծառայության մեջ է, իսկ ըստ Եզեկիել 38:5-րդ համարի՝ հանդես է գալիս որպես Գոգի դաշնակից (հմմտ․ Նավում 3:9, Հուդա 2:13)։ Ծննդոց գրքի 10:6-րդ համարը Փուդին դասում է Քուշի, Միցրայիմի և Քամի որդի Քանանի հետ: Մավրիտանիայում շատ հույն գրողներ հիշատակում են «Φουντη, Φουθ Fut» գետը և տարածաշրջանը (Ptol. IV, 1, 3; Plin V, 1, 13): Լիբիան եգիպտական ղպտերենում կոչվում էր «Ֆայաթ»։ Աֆրիկյան Փուդ ժողովրդի մասին հիշատակվում է նաև Դարեհի 1-ի գերեզմանի վրա առկա արձանագրության մեջ (հմմտ․ նաև Յուբիլեևի գիրքը, գլուխ XI)։
«Քո զորքի մեջ էին» - կարծես թե այստեղ նմանություն կա վարձու զինվորների հետ։ Նշված ժողովուրդներից Լուդը՝ ըստ Եսայու 66:19-րդ և Երեմիայի 46:9-րդ համարները, հմուտ նետաձիգ էր։ Ըստ Ստրաբոնի (17, 828)՝ «Pharusii»-ները նույնպես այդպիսի նետաձիգներ էին և ունեին աղեղներով հագեցած մարտակառքեր։ Երեմիայի մարգարեության 46:9-րդ համարը Փուդին որպես ծանր զենքերով զինված նետաձիգ հակադրում է Լուդին:
«Քեզ վրա վահան ու սաղավարտ էին կախել» - պարտվածների վահաններն ու սաղավարտները քաղաքի պարիսպներից կախելու փյունիկյան սովորույթը (որպես մրցանակ կամ պարզապես որպես զարդարանք) Սողոմոնի կողմից ներմուծվել է նաև հրեաների մեջ (Գ Թագ․ 10:16-17, Երգ 4:4, Ա Մակ․ 4:57)։ Նավերի վրա նույնպես վահաններ էին կախվում (Lyard 2, 388; Մով 2, 3, 179 և ուրիշներ):
«Նրանք քեզ մեծություն տվեցին» - սլավոներենում ավելի ստույգ՝ «Նրանք քեզ փառք տվեցին»։ Բանակի նման հմուտ ընտրությունը (և, հավանաբար նաև, կախված բազմաթիվ վահաններն ու սաղավարտները) Տյուրոսին առանձնահատուկ փայլ ու ռազմական փառք էին հաղորդում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Լիւդացիք ու լիբիացիք են եղել քո զօրքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղաւարտները քեզ մօտ են կախել, եւ նրանք է, որ փառաւորել են քեզ:
(Արարատ թարգ․) Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։
(Գրաբար) ացիք և Լիբէացիք թիկունք զօրութեան քոյ՝ ա՛րք ընտիրք պատերազմօղք, որ կախեցին զվահանս և սաղաւարտս իւրեանց 'ի քեզ, ոք նոքա փառաւորեցին զքեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: