Ա. Լոպուխին
«Պարսիկներին, եթովպացիներին և լիբիացիներին՝ նրանց հետ, ամենքն էլ՝ վահաններով և սաղավարտներով»։ [5] (Սինոդական թարգ․)
Բացի հյուսիսում բնակվող անծանոթ ժողովուրդներից՝ Գոգի բանակի կազմում ներառվելու էր նաև հարավային կամ, այլ կերպ ասած, քաղաքակիրթ ժողովուրդների մի ամբողջ շարան, ժողովուրդնե՛ր, որոնք, սակայն, դեռևս ոտք չէին դրել պատմության ասպարեզի վրա: Այս վերոնշյալ ժողովուրդների թվին են պատկանում, առաջին հերթին, իհարկե, պարսիկները (եբրայեցերենում՝ «պարաս»․ տե՛ս Եզեկիելի մարգարեության 20։10-րդ համարի բացատրությունը)։
«Եթովպացիներին» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 29։10-րդ համարի բացատրությունը․․․
«Լիբիացիներին» - եբրայեցերենում՝ «Ֆուդ» կամ «Փուդ»․ տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։10-րդ համարի բացատրությունը։ Սլավոներենում առկա է նաև հիշատակություն «Լիդիացիներ»-ի մասին (հունարենում դա բացակայում է), ինչը կրկնօրինակում կամ հավելում է՝ ըստ Եզեկիելի մարգարեության 27։10-րդ համարի։
«Վահաններով» - տե՛ս 4-րդ համարի մեկնությունը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիւդացիներին, բոլորին, որ սաղաւարտակիր են ու վահանաւոր,
(Արարատ թարգ․) Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր.
(Գրաբար) Պարսիկք և Եթւովպացիք, Լիբէացիք և Լիդացիք, ամենեքին սաղաւարտեալք՝ և վահանաւորք.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: