Ա. Լոպուխին
«Ո՞ւմ ես Դու գերազանցում. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ»։ [19] (Սինոդական թարգ․)
«Ո՞ւմ ես Դու գերազանցում» - թագավորություն լինելով հանդերձ մահվան մատնվելով՝ Եգիպտոսը և փարավոնն արժանացան այն նույն ճակատագրին, ինչին ենթարկվել էին բոլոր մարդիկ և ամենափոքր թագավորությունները: Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունը տեղափոխվում է 21-րդ համար․ «Ո՞ւմից ես դու ավելի լավը»: Իսկ այստեղ Յոթանասնից թարգմանությունն ունի հետևյալ տարբերակը՝ «իջի՛ր հոյակերտ ջրերից», այսինքն՝ Նեղոսից իջիր մինչև դժոխք՝ ցամաք երկիր։
«Իջի՛ր» - չի ասվում, թե ո՛ւր իջնի՝ լռություն պահպանելով այդ հարցի շուրջ:
«Պառկի՛ր» - սլավոներենում՝ «քնի՛ր»։ Բանաստեղծական ոճով ակնարկվում է մահը։
«Անթլփատների հետ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 28։10-րդ և 31։18-րդ համարների բացատրությունը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ:
(Արարատ թարգ․) Դու ումի՞ց ես առավել վայելուչ. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ։
(Գրաբար) ’ի ջուրց վայելչութեան. է՛ջ ննջեա՛ ընդ անթլփատս

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: