Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։9

Ա. Լոպուխին

«Շփոթության պիտի մատնեմ շատ ժողովուրդների սրտերը, երբ բացահայտեմ քո անկումն ազգերի մեջ՝ այն երկրներում, որոնց դու չէիր ճանաչել»։ [9] (Սինոդական թարգ․)
   

    «Երբ բացահայտեմ քո անկումն ազգերի մեջ» - երբ սկսեն նրա մասին լուրեր հնչել։ Սակայն Յոթանասնից թարգմանության առաջարկած տարընթերցումն ավելի նախընտրելի է. «Երբ քո գերիներին տանեմ ազգերի մեջ», ինչով որ Տերը Եգիպտոսին սպառնում էր դեռևս սույն մարգարեության 29։12-րդ համարում։ Գերիների «միջոցով» այդ ազգերը կտեղեկանան նաև Եգիպտոսի անկման լուրի մասին։ Գերությունն ավելի դժվարընթաց կլինի, քանի որ գերիները կհայտնվեն այնպիսի երկրներում, «որոնց դու չէիր ճանաչել», այսինքն՝ ամենահեռավոր, մինչև աշխարհի ծայրերը ձգվող երկրներում, վայրի ժողովուրդների մոտ, որոնց հետ Եգիպտոսը ոչ միայն հարաբերություններ չուներ, այլ նաև նրանց միջև առկա ծայրահեղ հեռավորության պատճառով նույնիսկ չէր էլ իմանում նրանց գոյության մասին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ, երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի այն երկիրը,
որ դու չգիտես:
(Արարատ թարգ․) Եվ շատ ժողովուրդների սիրտը պիտի բարկության գրգռեմ, երբ քո ավերումը հասցնեմ ազգերին երկրներում, որոնց չէիր ճանաչել։
(Գրաբար) Եւ զայրացուցից զսիրտս ազգաց բազմաց, ‘ի ժամանակի իբրև հանից զգերութիւն քո ընդ ա՛զգս յերկիր զոր ո՛չ գիտիցես։