Ա. Լոպուխին
«Եվ Ես՝ Տերս, կլինեմ նրանց Աստվածը, և իմ ծառա Դավիթը իշխան կլինի նրանց մեջ. Ես՝ Տերս, ասացի սա»։ [24] (Սինոդական թարգ․)
Միայն Դավթի, այսինքն՝ Մեսիայի (որը չէր կարող Աստծո դեմ թշնամական հարաբերություններ ունենալ, ինչպես հաճախ տեղի էր ունենում նախորդ թագավորների դեպքում) այդօրինակ կառավարման և առաջնորդության ներքո գտնվելու պարագայում է, որ Աստված Իր ամբողջ էությամբ պիտի հայտնվի Իսրայելին և պիտի երկրպագվի «հոգով և ճշմարտությամբ» («կլինեմ նրանց Աստվածը»):
«Իշխան» - եբրայեցերենում՝ «նասի» - «իշխան», և ոչ թե «թագավոր» («մելեք»), ինչպես որ Եզեկիելի մարգարեության 37:22-րդ համարում է։ Միգուցե այս տարբերակումը նպատակ է հետապնդում Մեսիային հակադրելու սովորական թագավորներին՝ այդպիսով ցույց տալու համար Նրա իշխանության հոգևորությունն ու ազատությունը։ Այդուհանդերձ, սակայն, Եզեկիելի մարգարեության մեջ այս երկու բառերը գրեթե համանուններ են։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ: Սա ես՝ Տէրս խօսեցի:
(Արարատ թարգ․) Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։
(Գրաբար) և ես Տէր եղէց նոցա յԱստուած. և Դաւիթ ծառայ իմ իշխան ‘ի մէջ նոցա։ Ե՛ս Տէր խօսեցայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: