Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։23

Ա. Լոպուխին

«Եվ ես կսրբացնեմ Իմ մեծ անունը, որ անարգվել էր այն ազգերի մեջ, որոնց մեջ դուք անարգել եք այն, և ազգերը պիտի գիտենան, որ Ես եմ Տերը, - ասում է Տեր Աստված, - երբ որ Ես ձեր միջոցով ցույց կտամ Իմ սրբությունը նրանց աչքերի առաջ»։ [23] (Սինոդական թարգ․)
   
   «Երբ որ Ես ձեր միջոցով ցույց կտամ Իմ սրբությունը նրանց աչքերի առաջ» - առաջին հերթին, եթե իհարկե՝ ոչ բացառապես,խոսքը վերաբերում էր հրեաների՝ գերությունից փառահեղ կերպով վերադառնալուն, ինչը պետք է որ տեղի ունենար հեթանոսների աչքի առաջ։ Այս վերադարձի միջոցով վերականգնվելու էր Իսրայելին պատուհասած աղետի պատճառով անարգված Աստծո անվան պատիվը (20-րդ համար):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եւ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծուել է այդ ազգերի մէջ, իմ անունը, որ դուք պղծեցիք դրանց մէջ: Եւ այդ ազգերը պիտի իմանան, որ ես եմ Տէրը, - ասում է Ամենակալ Տէրը, - երբ սրբագործուեմ ձեր մէջ, դրանց աչքի առաջ:
(Արարատ թարգ․) Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։
(Գրաբար) Եւ սրբեցից զանուն իմ մե՛ծ որ պղծեցաւ ‘ի մէջ ազգացդ՝ զորս դուք պղծեցէք ‘ի մէջ դոցա. և ծանիցեն ազգքդ եթէ ե՛ս եմ Տէր, ասէ Ադովնայի Տէր. ‘ի սրբելն իմում ‘ի ձեզ յանդիման դոցա։