Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։24

Ա. Լոպուխին

«Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և պիտի հավաքեմ ձեզ բոլոր երկրներից և ձեզ պիտի բերեմ ձեր երկիրը»։ [24] (Սինոդական թարգ․)
   
    Համեմատությամբ դիտարկի՛ր Եզեկիելի մարգարեության 11:17-րդ, 20:3-4-րդ, 41-րդ և 37:21-րդ համարները։ Որևէ մի հիշատակում չկա «անապատում ազգերի դատաստանի» մասին (Եզեկ․ 20:35-րդ համար և այլ տեղիներ), քանի որ խոսքը միայն Իսրայելի՝ հեթանոսների ձեռքից փրկության մասին էր:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և բոլոր երկրներից հավաքեմ ձեզ և ձեր երկիրը բերեմ ձեզ։
(Գրաբար) Եւ առից զձեզ ‘ի հեթանոսաց, և ժողովեցից զձեզ յամենայն ազգաց, և տարայց զձեզ յերկիրն ձեր։