Ա. Լոպուխին
«Եվ պիտի ճարպ ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն պիտի խմեք, մինչև որ հարբեք Իմ այն զոհաբերությունից, որը Ես զոհաբերելու եմ ձեզ համար»։ [19] (Սինոդական թարգ․)
Խնջույքի շքեղությունը, որն այստեղ հավասարազոր է նրա սփռած ահ ու սարսափին, հատկապես շեշտադրվում է այն իրողության հիշատակումով, ըստ որի՝ հյուրերը հարբելու են արյամբ։ Այն, որ զոհաբերությունների ժամանակ հաճախ էին տեղի ունենում չափից դուրս ծայրահեղություններ, փաստվում է Ա Թագ․ 1։13-րդ և Ես․ 28։8-րդ համարներով։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան:
(Արարատ թարգ․) Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։
(Գրաբար) և կերիջիք ճարպ ցյագ, և արբջիք արիւն ցարբենալ 'ի զենլեաց իմոց զոր զենի ձեզ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: