Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։3

Ա. Լոպուխին

«Եվ քո աղեղը պիտի խլեմ քո ձախ ձեռքից և վայր պիտի գցեմ քո նետերը քո աջ ձեռքից»։[3] (Սինոդական թարգ․)
   
    Սկյութները հայտնի էին որպես նետաձիգներ, ինչի պատճառով էլ Հերոդոտոսը նրանց անվանում է «ippotoxotai» (IV, 46, հմմտ․ Երեմ․ 5:16, 6:23)։ «Այստեղ սպառնալիքը շատ հստակ է․ աղեղը բռնում են ձախ ձեռքով, իսկ նետը՝ աջով» (Բերթոլետ): Ասել է թե՝ «Աստված Գոգին կռվելու համար անկարող է դարձնելու» (Տրոշոն):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից:
(Արարատ թարգ․) Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։
(Գրաբար) Եւ կորուսից զաղեղն քո 'ի ձախմէ ձեռանէ քումմէ, և զնետս քո յաջմէ ձեռանէ քումմէ. և կործանեցից զքեզ