Ա. Լոպուխին
«Եվ ձեր բոլոր պտուղների և ամեն տեսակի ընծաների երախայրիքները, ինչից էլ որ բաղկացած լինեն ձեր ընծաները, պիտի պատկանեն քահանաներին․ և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որպեսզի քո տան վրա հանգչի օրհնությունը»։ [30] (Սինոդական թարգ․)
Թվարկված կերակուրներն ու ընծաները ավելի շատ խորհրդանշում են սրբությունը, քան թե` հարստությունը։ Այժմ մատնանշվում են քահանաներին տրվելիք առավել մեծ կարևորություն ունեցող ընծայաբերությունները: Դրանք են`
ա) երախայրիքները (առաջին պտուղները), բառացիորեն` «լավագույնը» («reshit» - առաջինը՝ թե՛ իր ծագումով, և թե՛ իր որակով)` առաջնածին պտղից («bikkurim»): Առաջնածին պտուղները («bikkurim»), Մովսեսի օրենքի համաձայն նույնպես, պետք է բերվեին սրբարան` ճիշտ այնպես, ինչպես հաջորդիվ հիշատակված «ընծաները» և «հացահատիկը»: Դեռ ավելին, այս ընծաներն օգտագործվում էին դրանք մատուցողների, ինչպես նաև քահանաների և աղքատների կողմից (Ելք 23:16, 19 և այլ տեղիներ): Սակայն ըստ Թվ. 18:12-րդ, 13-րդ, 27-րդ և Նեեմ. 10:36-րդ և 38-րդ համարների` դրանք կարծես թե ամբողջովին ծառայում են միայն ու միայն քահանայի պետքերի բավարարման համար, այնպես որ այստեղ մենք ականատես ենք լինում սկզբնապես տրված օրենքի սաստկացմանը: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «ամեն ինչի առաջին պտուղները («aparcai», այսինքն` ամենաառաջին պտուղները) և առաջնեկները («prwtotoka»)` այդպիսով, ենթադրաբար, նկատի ունենալով անասուններին (երբ կիրառվում է «prwtotoka» բառը) և բերքի պտուղները (երբ կիրառվում է «aparcai» բառը): Սակայն մյուս կողմից էլ` «bikkurim» բառը մշտապես կիրառվում է միայն պտուղների և հացահատիկի հիշատակության դեպքում, և ոչ թե` անասունների վերաբերությամբ: Չգիտես ինչու` Եզեկիելը չի խոսում առաջնածին անասունների մասին, սակայն Ելից 22:30-րդ համարը և որոշ այլ համարներ «պահանջում» են, որ այս ընծան նույնպես մատուցվի քահանաներին:
բ) «Ընծաներ» - «temura», որ բառացիորեն նշանակում է «բարձրացված» (ըստ նրանց վրա կատարվող «բարձրացման» ծեսի): Յոթանասնից թարգմանության մեջ այն կոչվում է «մասնակցություններ» - «afairemata» - «առանձնացված», այսինքն՝ Տիրոջ համար նախատեսված: Դրանք կամավորաբար մատուցվող ընծայաբերություններ են՝ ի տարբերություն առաջին տեսակի ընծաների, որոնք մատուցելը պարտադրվում է օրենքով:
գ) «Հացահատիկի (այսինքն՝ կրուպեղենի, ալյուրի. եբրայեցերենում` «arisa» հմմտ. Թալմուդի, ուր առկա է «arsan» - «գարու կրուպեղեն» բառը) առաջին բերքերը» կամ դարձյալ` «երախայրիքները» (եբրայեցերենում նորից կիրառված է «reshit» բառը): Սակայն այս հատվածում Թարգումը, Պեշիթոն, և Յոթանասնից թարգմանությունը` Թվ. 15:20-րդ համարում գործածում են «խմոր» բառը: Իսկ ահա Նեեմ. 10:38-րդ համարում Յոթանասնից թարգմանությունը տարընթերցում է «հաց» - «prwtogennhmata»...Որպես ջրաղացի միջոցով ստացվող կերակուր՝ հացը, որի առաջին պտուղները (ցորենի տեսքով) արդեն իսկ տրվել էին քահանային, դառնում է մի նոր տեսակի մթերք և դրա առաջին պտուղները նույնպես պետք է պատկանեն քահանային, այսինքն՝ Տիրոջը։ Այս պարտականությունը, որը համապատասխանում է Մովսեսի կողմից սահմանված տասանորդի օրենքին, ավելի ծանր է, քան նախորդները, այդ իսկ պատճառով էլ այն կատարելու դեպքում Աստծո առանձնահատուկ օրհնությունն է խոստացվում տվյալ տան համար, օրհնությո'ւն, որը կարող է ավելիով փոխհատուցել հանուն Տիրոջ կրած «կորուստը» (հմմտ. Մաղ. 3:10):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Բոլոր առաջին պտուղները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու: Ձեր առաջին բերքը քահանային էք տալու, որպէսզի ձեր տներն օրհնի:
(Արարատ թարգ․) Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։
(Գրաբար) Պտուղ ամենայնի և անդրանիկք ամենեցուն, և երախայրիք յամենայն պտղոց ձերոց՝ քահանայի՛ցն եղիցի։ Եւ զառաջին մուտ արդեանց ձերոց տաջի՛ք քահանային՝ դնել օրհնութիւն ‘ի վերայ տանց ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: