Ա. Լոպուխին
«Այնուհետև հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ բերեց տաճարի առաջ, և ես տեսա, և ահա, Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը, և ես ընկա երեսիս վրա»։ [4] (Սինոդական թարգ․)
Մարգարեն արևելյան դարպասի մոտից, որտեղ որ նա գտնվում էր, տեղափոխվում է (ոչ իր նախաձեռնությամբ) տաճարի դիմացի հատվածը, որպեսզի տեսնի, թե Աստծո փառքն ինչպես է լցնում տաճարը («bait», այսինքն՝ սրբարանի շենքը և Սրբություն Սրբոցը): Սակայն մարգարեն տեղափոխվում է ոչ թե ներքին արևելյան դարպասով անցնող մոտակա ճանապարհով, ինչն անհնար էր` ըստ Եզեկ. 46:1-2-րդ համարների վկայության, այլ` «հյուսիսային դարպասի ճանապարհով»: Ականատես լինելով Աստծո փառքին, որը բացահայտեց հենց Իր` Աստծո ներկայությունը տաճարում, մարգարեն ինքնաբուխ ընկավ իր երեսի վրա:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա ինձ տարաւ մի դռնով, որ դէպի հիւսիս, տաճարի դիմաց էր նայում: Տեսնում էի՝ ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով: Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի:
(Արարատ թարգ․) Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։
(Գրաբար) Եւ տարաւ զիս ընդ ճանապարհ դրանն որ ընդ հիւսւսի յանդիման տաճարին. տեսանէի և ահա փառօք Տեառն լի՛ էր տունն Տեառն. և անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: