Ա. Լոպուխին
«Եվ իշխանը պետք է լինի նրանց հետ. երբ նրանք մտնում են, մտնում է նաև նա, և երբ նրանք դուրս են գալիս, դուրս է գալիս նաև նա»։ [10] (Սինոդական թարգ․)
Մեծ տոների ժամանակ իշխանը տաճար մուտք գործելու հարցում որևէ առավելություն չուներ հասարակ ժողովրդի նկատմամբ (դա, հավանաբար, պայմանավորված էր այն հանգամանքով, որ ժողովուրդն իր ամբողջականության մեջ վերցված իշխանից ավելի ցածր դիրքում չէր գտնվում): Տաճար մուտք գործելու հետ կապված այդ առավելությունն իշխանին տրվել էր Եզեկ. 44:3-րդ համարում և սույն գլխի 2-րդ և 8-րդ համարներում` շաբաթ օրվա և ամսամուտի տոների առնչությամբ: Այսինքն` մեծ տոների ժամանակ իշխանը պետք է տաճար մտներ և այնտեղից դուրս գար այն նույն դարպասներով և այն նույն եղանակով, ինչ հասարակ ժողովուրդը: Դրա պատճառը գուցե նաև այն էր, որ այդ մեծ տոների ժամանակ արևելյան դարպասը չէր բացվում (տե՛ս 1-ին և 3-րդ համարների բացատրությունը): Բայց Պեշիթո թարգմանության մեջ ասվում է. «Ժողովրդի մեջ գտնվող իշխանը կարող էր դուրս գալ այն նույն դարպասով, որով ներս էր մտել»:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Առաջնորդն էլ, նրանց մէջ, մտնելիս՝ նրանց հետ կը մտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կը գայ:
(Արարատ թարգ․) Եվ երբ նրանք մտնում են, իշխանը նրանց հետ թող մտնի, և երբ դուրս են գալիս, դուրս գա։
(Գրաբար) Եւ առաջնորդն 'ի մէջ նոցա,' ի մտանելն նոցա՝ ընդ նոսին մտցէ, և ընդ ելանելն նոցա՝ ընդ նոսին ելցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: