Ա. Լոպուխին
1-2. «Եվ նա ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասով, որը դեմքով նայում է դեպի արևելք, և այն փակված էր»։ [1] «Եվ Տերն ինձ ասաց. «Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, և ոչ մի մարդ նրանով չպիտի մտնի, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով, և այն փակված պիտի մնա»»։ (Սինոդական թարգ․)
Այդ դուռը փակ էր (այս մասին մարգարեն իմանում է Աստծո կողմից իրեն բացահայտված առանձնահատուկ հայտնութ յունից, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ սա արտասովոր կարևորություն ունեցող մի հանգամանք էր) մշտնջենապես, որի պատճառն այն էր, որ Աստված հենց այդ դռնով էր մուտք գործել դեպի նոր տաճար (ինչին մարգարեն ականատես էր եղել Եզեկ․ 43:1-ին համարում)՝ այնտեղ հավիտենական բնակություն հաստատելու համար։ Ահա թե ինչու Տիրոջ այս մուտքը դեպի նոր տաճար խիստ նշանակալից էր, ու այն միայն խորհրդանշական և շնորհների առատությունը մատնանշող իմաստ չէ, որ ուներ՝ ի տարբերություն նախորդ տաճարի, որի բոլոր դարպասներով էլ կարելի էր ազատ մուտք և ելք անել (հավանաբար, ներկայիս տաճարի արևելյան դարպասը հազվադեպ էր բացվում կամ, նվազագույնը, դրա հիմնական անցուղին փակ էր, քանի որ այն ուղղված էր դեպի մի չբնակեցված տարածք, իսկ ժողովրդի ելումուտը ապահովելու համար անցուղի էր տրամադրվել դարպասի նախասրահի տարածքով – 3-րդ համար Пр. А. Олесницкий, Ветх. хр. 431)։ Հենց տաճարի շեմը, նրա այս «սկիզբն» ու սահմանագիծն է, որ Աստծո տաճար մտնելու հետևանքով պետք է անտրոհելի մնա մարդկային ոտքերի կողմից: Այս հանգամանքը լավագույնս մատնանշում էր նոր տաճարում Աստծո բնակության կատարյալ իրականությունը: Ահա թե ինչու Ուղղափառ Եկեղեցին այս մարգարեության կատարումը իրավացիորեն տեսնում է Աստծո Որդու՝ Ամենասրբուհի Կույս Մարիամից մարմին առնելու և միևնույն ժամանակ Աստվածածնի կուսության անաղարտ մնալու իրողության մեջ, ինչը նկատի ունենալով էլ այս հատվածը ընթերցվում է Աստվածածնին նվիրված տոների ժամանակ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր:
(Արարատ թարգ․) Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։
(Գրաբար) Եւ դարձոյց զիս ընդ ճանապարհ արտաքին դրա՛ն սրբութեանցն՝ որ հայէր յարևելս. և այն էր փակեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: