Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։29

Ա. Լոպուխին

««Սա է այն երկիրը, որը դուք վիճակահանությամբ պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները», - ասում է Տեր Աստված»։ [29] (Սինոդական թարգ․)
   

    «Վիճակահանությամբ» - տե'ս Եզեկ. 45:1-ին և 47:22-րդ համարների բացատրությունը: Մարգարեի կարծիքով ինչպիսի՞ չափեր ունեին ցեղերին բաժին ընկած հողաբաժինները: Եթե ​​մարգարեն, որն այդքան ճշգրիտ էր թվային տվյալները հայտնելու հարցում, չի նշում վերոհիշյալ հողակտորների չափերը, ապա դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ա'յն է, որ դրանք դյուրությամբ կարելի էր հաշվարկել ըստ Սուրբ Երկրի սահմաններում իրենց զբաղեցրած դիրքի և սրբազան հողաբաժնի հետ ունեցած հարաբերակցության: Սուրբ Երկրի տարածքի ձգվածությունը մարգարեի կողմից նշված հյուսիսային սահմանից մինչև հարավային սահմանը կազմում էր 3 ամբողջ 1/3 չափի աշխարհագրական աստիճան, որն էլ հավասար է 50 աշխարհագրական մղոնի (350 վերստը հավասար է 371 կիլոմետրի): Սրբազան հողաբաժնի լայնությունը, եթե որպես չափման միավոր դիտարկենք «եղեգը» (Եզեկ. 40:5), կկազմի 10-11 աշխարհագրական մղոն։ Այդ դեպքում 12 ցեղերին մնում էր մոտավորապես 40 աշխարհագրական` յուրաքանչյուր ցեղին 3 ամբողջ 1/3 մղոն: Իսկ սրբազան հողաբաժնի երկարությունը` արևմուտքից դեպի արևելք, հավասար էր Քանանի լայնությանը` Հորդանանից մինչև Միջերկրական ծով, մոտավորապես 11 մղոն (հետևաբար, սրբազան հողաբաժնի հարակցությամբ իշխանի համար մնում էին 1/2 մղոնից ոչ ավելի լայնությամբ և 10 մղոն երկարությամբ հողատարածքի նեղ շերտեր (այս չափումն էլ հավասար էր սրբազան հողաբաժնի լայնությանը):
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու էք Իսրայէլի ցեղերին, եւ սրանք են նրանց բաժինները», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ա՛յս երկիր է զոր բաժանիցէք վիճակաւ ազգացն Իսրայէլի. և ա՛յս բաժինք նոցա ասէ Տէր Աստուած: