Ա. Լոպուխին
«Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. և քեզ դատաստանի պիտի ենթարկեմ ու քո ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին»։ [10] (Սինոդական թարգ․)
Ղևտացվոց գրքի 26։29-րդ և Երկրորդումն Օրինացի 28։53-րդ համարները նույնպես այս սարսափելիորեն անբնական սպառնալիքով սպառնում են նրանց, ովքեր չեն դադարում խախտել բնական-բարոյական օրենքի ամենահիմնական պահանջները։ Սակայն այստեղ սպառնալիքն ավելի է սաստկանում այս վերջին խոսքերի միջոցով՝ «որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն»։ Նմանատիպ մի բան արդեն իսկ տեղի էր ունեցել Սամարիայի պաշարման ժամանակ (Դ Թագ․ 6:24-29) և, հավանաբար, սա սովորական հիպերբոլա (չափազանցություն) չէ, որը զգուշացնում է Երուսաղեմի բաբելոնյան պաշարման հետևանքով պատուհասած սարսափելի աղետներից՝ նկարագրված Ողբի 2։20-րդ, 4:10-րդ և Երեմիայի 9։9-րդ համարներում։ «Այստեղ կարելի է նաև հասկանալ հռոմեական պաշարումը» (Հերոնիմոս Երանելի):
«Ես քո ամբողջ մնացորդին, - այսինքն՝ պաշարումից փրկվածներին, - ցրիվ պիտի տամ» - կցրեմ քո ողջ մնացորդը, այսինքն՝ պաշարումից փրկվածներին»։ Այսպիսի մի փոխաբերություն է կիրառված նաև Եզեկ․ 12:14-րդ և 17:21-րդ համարներում; հմմտ. Երեմ․ 49:32, 36։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:5
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դրա համար, Երուսաղէ՛մ, քո մէջ հայրերը պիտի ուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին: Քո դատաստանն եմ անելու եւ չորս հողմերին եմ ցրելու քո բոլոր մնացորդներին:
(Արարատ թարգ․) Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։
(Գրաբար) Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ‘ի միջի քում, և որդիք կերիցեն զհարս. և արարից ‘ի քեզ դատաստանս, և ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: