Ելից գրքի մեկնություն 17։4

Ա. Լոպուխին

4-5․ Մովսեսը աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»: [4] Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի առջևից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գավազանը, որով հարվածեցիր գետին, և ճամփա ընկի՛ր:(Սինոդական թարգ․)
   
   Հրաշագործ գավազանը (Ելք 7:20, 14:16) ձեռքին՝ Մովսեսը որպես հրաշագործ խոսում է ժողովրդի հետ: Հրեաները կհավատան իրեն որպես Աստծո առաքյալի (Ելք 14:31), նրանց՝ իրեն սպանելու մտադրությունը կանհետանա, ուստի և Մովսեսի համար մահվանից վախենալու պատճառ չկա. «Գնա՛ ժողովրդի առջևից»:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին: Քիչ է մնում նրանք ինձ քարկոծեն»:
(Գրաբար) Եւ բողոքեաց Մովսէս առ Տէր եւ ասէ. Զի՞նչ արարից ժողովրդեանս այսմիկ. սակաւիկ մեւս եւս, եւ քարկոծ առնիցեն զիս: