Ելից գրքի մեկնություն 21։29

Ա․ Լոպուխին

Բայց եթե եզը երեկվանից կամ դրա նախորդ օրվանից հարվածող է եղել, որի համար բողոքել են նրա տիրոջը, ու նա դրան հեռու չի պահել, և եթե եզը մարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և նրա տերն էլ պիտի մահվան մատնվի: (Սինոդական թարգ․)[29]
   

   Ցլի տերը մահվան է դատապարտվում մերձավորի կյանքի հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար: Մահվան պատճառ հանդիսանում է ոչ այնքան անբանական կենդանին, որքան տերը, որը հնարավորություն ուներ համապատասխան միջոցներով կանխարգելել հնարավոր մահը: Պատժի խստությունը միանգամայն վերացնում էր կենդանու կատաղության հանդեպ հնարավոր անտարբերությունը և ստիպում էր հոգ տանել մերձավորի անվտանգայության մասին:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի վերացրել, եւ եթէ ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծուի, իսկ ցուլի տէրը միաժամանակ մահապատժի թող ենթարկուի:
(Արարատ թարգ․) Բայց եթե եզը երեկվանից կամ դրա նախորդ օրվանից հարվածող է եղել, որի համար բողոքել են նրա տիրոջը, ու նա դրան չի պահել, և եթե եզը մարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և նրա տերն էլ պիտի մահվան մատնվի:
(Գրաբար) Ապա թէ ցուլն հարկանաւղ իցէ յերեկն եւ յեռանտն, եւ բողոքեալ իցէ տեառն նորա, եւ նորա չիցէ ի միջոյ բարձեալ. եւ սպանանիցէ զայր կամ զկին, ցուլն քարկոծ լիցի, եւ տէր ցլուն առ նմին մեռցի: