Ելից գրքի մեկնություն 23։14

Ա․ Լոպուխին

Տարվա մեջ երեք անգամ Ինձ համար տոն կկատարեք: (Սինոդական թարգ․)[14]
   

   Բարձրյալին պատվելը պետք է արտահայտվեր ոչ միայն բանավոր կերպով նրան Ճշմարիտ Աստված խոստովանելու մեջ, այլ նաև տարվա ընթացքում երեք անգամ Նրա համար տոն կատարելով: Ներքոհիշյալ երեք տոնակատարությունները սերտ հարաբերություն ունեն հրեաների՝ որպես հողագործ ժողովրդի, կյանքի հետ:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) «Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք:
(Արարատ թարգ․) Տարվա մեջ երեք անգամ Ինձ համար տոն կկատարես:
(Գրաբար) Երիս ժամանակս ի տարւոջ արասջիք ինձ տաւնս: