Ա․ Լոպուխին
Զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և Իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես: (Սինոդական թարգ․)[18]
Հունա-սլավոնական տեքստը 18-րդ համարի սկզբում հավելում ունի՝ ի հակադրություն եբրայերեն տեքստի՝ «ὅταν γὰρ ἐκβάλω ἔθνη ἀπὸ προσώπου σου καὶ ἐμπλατύνω τὰ ὅριά σου»- «Երբ օտարազգիներին կարտաքսեմ քո մոտից ու կընդարձակեմ քո սահմանները…»:
Այս հավելումը հնարավոր է այստեղ է բերվել զուգահեռ հատվածից (Ելք 34:24-25, ի դեպ՝ այն չկա որոշ կանոներում): «Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես... » (եբր. «ал»): Քանի որ եբրայերեն «ал» նախդիրը նշանակում է ոչ միայն «վրա», այլ նաև՝ «հետ», ուստի սույն հատվածի իմաստն այն է, որ զատկական գառը, որը համարվում է զոհաբերություն (տե՛ս ավելի վերևում՝ 12-րդ գլխի 3-րդ համարի մեկնությունը), չպետք է ճաշակվի թթխմորով հացով: «Իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես»՝ Զատկի տոնի զոհաբերությունը մինչև առավոտ չպետք է մնա (Ղևտ. 7:15, հմմտ. Ելք 12:10):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես:
(Արարատ թարգ․) Իմ զոհի արյունը չմատուցես թթխմորով հացով: Իմ տոնի զոհի ճարպը չպետք է մնա մինչև առավոտ:
(Գրաբար) Եւ մի զոհեսցես ի վերայ խմորոյ զարիւն զոհից քոց: Եւ մի ագցի ճարպ տաւնի իմոյ մինչչեւ ցառաւաւտ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: