Ա․ Լոպուխին
Կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ և սատիմի փայտեր։ (Սինոդական թարգ․)[5]
Խոյի կարմիր մորթին «սաֆյանն» է: Իսկ թե որ կենդանուց է ստացվել «տաշախ» կաշին՝ դելֆին, փոկ կամ ծովային կենդանի, հայտնի չէ։ Մի բան է հստակ, որ դրանք, վրանի վերին ծածկին ծառայելու համար նախատեսված լինելով (Ելք 26:14), տարբերվում էին ամրությամբ և անջրանցիկությամբ։ Շիթիմի ծառը՝ արաբական ակացիան, աչքի էր ընկնում իր ամրությամբ և թեթևությամբ, ուստի և ամենահարմարն էր շարժական խորանի կառուցման համար։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր,
(Արարատ թարգ․) Կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, սատիմի փայտեր,
(Գրաբար) եւ մորթս խոյոց կարմիր ներկեալ. եւ մորթս կապուտակեալս. եւ փայտս անփուտս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: