Ելից գրքի մեկնություն 28։7

Ա. Լոպուխին

Թող լինեն երկու կտորներ, որոնք կարող են իրար կապվել երկու ծայրերից՝ կոճակներով։ (Սինոդական թարգ․)[7]
   
    Կոճակները կամ ուսերի ամրակները եփուդը կապում էին երկու ծայրերից (Ելք 39:4)։ Այս հատվածը թույլ է տալիս ենթադրել, որ եփուդը մեկ կտորից կազմված զգեստ չի եղել, այլապես երկու ծայրերը ուսերի վրա ամրացնելու և կապելու կարիք չէր լինի։ Այն կազմված էր վերոնշյալ ձևով հյուսված կտորներից, որոնցից մեկը ձգվում էր քահանայապետի ուսերի վրա՝ կրծքավանդակի կողմից, իսկ մյուսը՝ մեջքի կողմից։ Կապի արձակվելուց խուսափելու համար այս կտորների եզրերը կապվում էին կոճակներով՝ հատուկ տեսակի ամրակներով։ Այդ ամրակի տեսքը հայտնի չէ, սակայն ինչպես երևում է 9-12-րդ համարներից ՝ դրանցից յուրաքանչյուրը զարդարված է եղել «շոգամ»՝ օնիկս տեսակի քարով, որը դրված է եղել ոսկյա օղակի մեջ (Ելք 39:6-7)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով:
(Արարատ թարգ․) Նրա երկու ուսակալները թող միանան իրար՝ երկու ծայրերից իրար կապվելով:
(Գրաբար) Երկու վակասք ընդ միմեանս խառնեալք, եղիցին ի վերայ երկոցունց կողմանց նորա հաստատեալք: