Ելից գրքի մեկնություն 32։29

Ա. Լոպուխին

Եվ Մովսեսն ասաց. «Այսօր ձեր ձեռքերը նվիրեք Տիրոջը։ Ձեզանից յուրաքանչյուրը ձեռք բարձրեց իր որդու և իր եղբոր վրա, որպեսզի Նա օրհնություններ ուղարկի ձեզ»: (Սինոդական թարգ․)[29]
   
   Ղևտացիների կողմից առանց որևէ բացառության, առանց այս կամ այն մեղավորի հանդեպ անձնական վերաբերմունքի դրսևորման իրականացված պատժի գործողությունը Տիրոջը մատուցված ծառայություն էր՝ սրբազան արարք: Այդ իսկ պատճառով Մովսեսը նրանց ասաց. «Այսօր ձեր ձեռքերը նվիրեք Տիրոջը»: Իրենց այս քայլով Ղևիի որդիները արժանանում են Տիրոջ օրհնությանը. «Որպեսզի Նա օրհնություններ ուղարկի ձեզ»:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Այսօր դուք Տիրոջն ընծայվեցիք: Ձեզանից յուրաքանչյուրը ձեռք բարձրեց իր որդու և իր եղբոր վրա, որի համար Տերն այսօր ձեզ կտա Իր օրհնությունը»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Մովսէս. Լցէք զձեռս ձեր այսաւր Տեառն, եւ իւրաքանչիւր որդի իւր, եւ իւրաքանչիւր յեղբայր իւր, տալ ի վերայ ձեր այսաւր աւրհնութիւն: