Ա. Լոպուխին
Երբ Մովսեսն իջավ Սինա լեռից, վկայության երկու տախտակները Մովսեսի ձեռքին էին լեռից իջնելու ժամանակ: Եվ Մովսեսը չգիտեր, որ իր դեմքը շողարձակում էր այն պատճառով, որ Աստված խոսել էր իր հետ: (Սինոդական թարգ․)[29]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 34:28
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին: Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն իջավ Սինա լեռան վրայից. ձեռքին էին վկայության երկու տախտակները: Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր:
(Գրաբար) Մինչդեռ իջանէր Մովսէս ի լեռնէն Սինայ, եւ երկոքին տախտակքն ուխտի ի ձեռս Մովսիսի էին: Եւ յիջանել իւրում ի լեռնէ անտի, ոչ գիտէր Մովսէս, եթէ փառաւորեալ իցէ տեսիլ գունոյ երեսաց նորա ի խաւսել նորա ընդ նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: