Ելից գրքի մեկնություն 36։1

Ա. Լոպուխին

1-2․ Եվ Բեսելիելը, Ոհողիաբը ու բոլոր սրտով իմաստունները, որոնց Տերը իմաստություն և հանճար տվեց, որպեսզի կարողանան կատարել սրբարանի ծառայության համար բոլոր տեսակի գործերը, ինչպես որ պատվիրել էր Տերը: [1] Մովսեսը կանչեց Բասելիելին և Ոհողիաբին և բոլոր նրանց, ովքեր սրտով իմաստուն էին և ում Տերը իմաստություն էր շնորհել, ինչպես նաև բոլոր նրանց, ում սրտերը հակված էին աշխատանքի և գործելու: (Սինոդական թարգ․)
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 35:30,34
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ Բեսելիելը, Ոհողիաբը ու բոլոր սրտով իմաստունները, որոնց Տերը իմաստություն և հանճար տվեց, որ իմանան ու կատարեն սրբարանի ծառայության համար բոլոր տեսակ գործերը, արեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը:
(Գրաբար) Եւ արարին Բեսելիէլ, եւ Եղիաբ, եւ ամենայն այր իմաստուն մտաւք, որում տուաւ ի Տեառնէ իմաստութիւն եւ գիտութիւն, խելամուտ լինել, գործել զամենայն գործ տարազու սրբութեանն. ըստ ամենայնի որպէս եւ հրամայեաց Տէր: