Ելից գրքի մեկնություն 4։19

Ա․ Լոպուխին

Եվ Տերը մադիամացիների երկրում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռել են բոլոր նրանք, ովքեր քո մահն էին ցանկանում»: (Սինոդական թարգ․)[19]

   

   Մովսեսի հոգում ձևավորված՝ Եգիպտոս գնալու վճռականությունը կարող էր մտովի խարխլվել այն ենթադրության պատճառով, ըստ որի՝ հնարավոր էր նրան հետապնդեին եգիպտացուն սպանելու համար (Ելք 2:12, 15), իսկ Մովսեսը վախենում էր կորցնել սեփական կյանքը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Աստված Մովսեսին ճանապարհ դնելիս մի նոր տեսիլքի միջոցով ասում է, որ նրա հոգում առաջացած մտավախությունները զուր են, քանի որ «մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կյանքը»:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»:
(Արարատ թարգ․) Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում էին խլել քո կյանքը»:
(Գրաբար) Եւ յետ աւուրցն բազմաց այնոցիկ վախճանեցաւ արքայն Եգիպտացւոց: Եւ ասէ Տէր ցՄովսէս ի Մադիամ. Գնա եւ երթ յԵգիպտոս, զի մեռան ամենայն արք որ խնդրէին զանձն քո: