Ա. Լոպուխին
«Լերկ բլրի վրա դրո՛շ բարձրացրեք, բարձրացրե՛ք ձեր ձայնը, ձեռքով նշա՛ն արեք նրանց, որպեսզի քայլեն դեպի իշխանների դարպասները»: (Սինոդական թարգ․) [1]
Հայտնի չէ է, թե մարգարեն այստեղ ում է դիմում: Ոմանք այստեղ տեսնում են ակնարկ հրեշտակների՝ Բարձրյալի ծառաների մասին, որոնք ազգերին ցույց են տալիս այն նպատակները, որոնց նրանք պետք է ձգտեն (Զաք. 1:8-9):
«Դրո՛շ բարձրացրեք»․ ակնհայտորեն այդպես պետք էր վարվել աշխարհազոր հավաքելու համար, որպեսզի զորականներն իմանային, թե որտեղ պետք է հավաքվեին:
«Լերկ բլրի վրա», այսինքն՝ անտառազուրկ մի վայրում, որպեսզի այդ դրոշը բոլոր տեղերից տեսանելի լիներ:
«Բարձրացրե՛ք ձեր ձայնը», այսինքն՝ կանչե՛ք բարձր ձայնով:
«Նրանց», այսինքն՝ զորքերին, որոնք հեռվից էին գալիս:
«Իշխանների դարպասները»․ սա այն նպատակակետն է, դեպի ուր ընթանում են զորքերը: Այդպես էին կոչվում քաղաքի՝ մայրաքաղաքի գլխավոր դարպասները, որոնք ծառայում էին տիրակալների մուտք ու ելքի համար։ Դրանք լայն և գեղեցիկ դարպասներ էին 1»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Լերան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք, ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ, մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք, դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր, որ ես հրաման տամ:
(Արարատ թարգ․) «Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։
(Գրաբար) Ի վերայ լերինն դաշտականի առէք նշան: բարձրացուցէք զբարբառ ձեր ի վերայ նոցա: մի երկնչիք կոչեցէք ձեռամբ. բացէք իշխանք,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: