Ա. Լոպուխին
Բաբելոնի մասին մարգարեություն, որը բարբառեց Եսային՝ Ամոսի որդին: (Սինոդական թարգ․) [1]
Մարգարեն մե՛կ իր անունից խոսելով, մե՛կ ներկայացնելով խոսող Աստծուն, նկարագրում է այն զորքերի հավաքը, որոնք գալիս էին հեռավոր երկրներից, որպեսզի Բարձրյալի կամքը կատարեն՝ ջախջախեն Բաբելոնին:
«Մարգարեություն», եբրայերեն՝ «մասսա» («նասա»՝ «կրել» բայից)․ արտահայտում է բարձրաձայն կամ հանդիսավոր խոսքի իմաստը: Սակայն այստեղ և հեթանոս ժողովուրդներին վերագրվող մարգարեական այլ հատվածներում այս բառը կիրառվում է «դատավճիռ, լուծ» իմաստով (հմմտ. Եր. 23:33):
«Որը բարբառեց Եսային»․ այս խոսքերը մատնանշում են, որ այստեղից սկսվում է գրքի մի նոր, բացարձակապես անկախ մի հատված:
«Բարբառեց» (եբր.՝ «խազա»), նշանակում է «տեսավ» (հմմտ. 1:1):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին
(Արարատ թարգ․) Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։
(Գրաբար) Տեսիլ Բաբելացւոց. զոր ետես Եսայի որդի Ամովսայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: