Ա. Լոպուխին
«Չեն լինելու Եփրեմի ամրություններն ու Դամասկոսի թագավորությունը՝ մնացած Սիրիայի հետ. նրանց հետ տեղի է ունենալու այն ամենը, ինչը որ տեղի ունեցավ Իսրայելի որդիների փառքի հետ»,- ասում է Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․) [3]
«Եփրեմի ամրությունները», այսինքն՝ Եփրեմի կամ Իսրայելական թագավորության հենարանը, ինչպիսին որ վաղուց ևեթ հանդիսանում էր Դամասկոսը՝ «Դամասկոսի թագավորությունը», հետևաբար՝ Դամասկոսը դադարելու է ինքնանկախ պետության մայրաքաղաքը լինելուց. Սիրիան ընկնելու է ասորեստանցիների գերիշխանության տակ:
«Մնացած Սիրիայի հետ․․․», այսինքն՝ ինչն էլ որ դեռ կմնա Սիրիայում (ասորեստանցիների հարձակումներից հետո), կունենա այն նույն ճակատագիրը, ինչ որ Իսրայելական թագավորությունը կամ «Իսրայելի որդիները», որոնք գերության էին տարվել Ասորեստան (Դ Թագ. 17:6):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այլեւս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլեւս թագաւորութիւն չի մնալու Դամասկոսում, եւ ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետեւ նա աւելի լաւ չէ, քան իսրայէլացիներն ու նրանց փառքը»,- այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը:
(Արարատ թարգ․) Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։
(Գրաբար) Եւ ոչ եւս եղիցի ամուր ապաստանի Եփրեմի. եւ ոչ եւս կացցէ թագաւորութիւն ի Դամասկոս, եւ ոչ մնասցեն մնացորդք ասորւոց. զի ոչ դու լաւ ես քան զորդիսն Իսրայէլի եւ զփառս նոցա: Այսպէս ասէ Տէր զաւրութեանց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: