Եսայու մարգարեության մեկնություն 21։16

Ա. Լոպուխին

16-17. Քանի որ Տերն այսպես ասաց ինձ․ «Եվս մեկ տարի, նման վարձկանի տարվան, և Կեդարի ամբողջ փառքը կկորչի։ [16] Եվ Կեդարի խիզախ որդիների մոտ շատ քիչ նետեր կմնան․ այսպես ասաց Տերը՝ Իսրայելի Աստվածը»։ (Սինոդական թարգ․)
   
   «Վարձկանի տարի» –Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 16:14

   «Կեդար» – սա նույնպես իսմայելական ցեղ էր, որը մի մասը բնակվում էր, այծի մորթուց պատրաստված վրաններում (Երգ․ 1։4), մի մասն էլ գյուղերում (Ես․ 42։11)։ Այս ցեղախումբը հարուստ էր հոտերով և ուղտերով (Ես․ 60։7)։ Այս ցեղը խիստ ռազմատենչ և միաժամանակ նենգ էր (Սաղմ․ 119։5)։ Այս ցեղի քոչվորության վայրը սիրիա-արաբական անապատի հյուսիսային շրջանն էր, որը գտնվում էր Դամասկոսի և Բաբելոնի միջև։ Արաբական բոլոր ցեղերը գլխավորող այս ցեղախումբն իր ամենավճռական պարտությունը կրեց ասորեստանյան թագավոր Ասարհադդոնի կողմից։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս ասաց ինձ Տէրը. «Եւս մի տարի՝ նման վարձկանի տարուան, եւ կը վերանայ Կեդարի որդիների փառքը:
(Արարատ թարգ․) Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։
(Գրաբար) Զի այսպէս ասաց ցիս Տէր. ամ մի եւս իբրեւ զտարի վարձանի, եւ պակասեսցեն փառք որդւոցն Կեդարու: