Եսայու մարգարեության մեկնություն 21։3

Ա. Լոպուխին

3-4. Այդ պատճառով մեջքս դողում է, տանջանքները բռնել են ինձ, ինչպես ծննդկանի տանջանքները։ Ես անհանգստացած եմ այն ամենի պատճառով, ինչ լսում եմ, ես շփոթված եմ նրանից, ինչ տեսնում եմ։ [3]  Իմ սիրտը դողում է, դողն է ինձ խոցում, իմ հաճելի գիշերն ինձ համար սարսափի է վերածվել։ (Սինոդական թարգ․)
   
   «Ես անհանգստացած եմ․․․»։ Կարելի է թարգմանել այսպես․ «Ես այնքան անհանգստացած եմ, որ ոչինչ չեմ լսում, այնքան շփոթված եմ, որ ոչինչ չեմ տեսնում»։ Նույնիսկ գիշերը, երբ բնականորեն պետք է հանգստանալ առօրյա հոգսերից, մարգարեին հանգիստ չի տալիս Բաբելոնի սարսափելի ճակատագրի մասին միտքը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը: Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ:
(Արարատ թարգ․) Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։
(Գրաբար) Վասն այսորիկ լցաւ մէջ իմ դողութեամբ, եւ երկունք կալան զիս իբրեւ զծննդական. պնդեցայ` զի մի լուայց, փութացայ` զի մի տեսից: