Եսայու մարգարեության մեկնություն 26։10

Ա. Լոպուխին

Եթե ամբարիշտը ներվի, ապա նա ճշմարտությունը չի սովորի, այլ արդարների երկրում չարագործություն կանի և հայացքը չի սևեռի Տիրոջ մեծավայելչության վրա։ [10] (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն Աստծո դատաստանի մասին սեփական տեսակետների ճշմարտացիությունը բացատրում է ժխտական տեսանկյունից։ Եթե անարդարի վրա դատաստան չլինի, եթե ամբարիշտը ներվի, ապա դեպի լավը չի փոխվի ու կշարունակի չարիք գործել, և անգամ եթե գտնվի էլ արդարների միջավայրում, միևնույն է նա ուշադրություն չի դարձնի ա՛յն իրողությունների վրա, որոնց մեջ արարների համար հստակորեն բացահայտվում է Տիրոջ մեծությունը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) որովհետեւ ամբարիշտը պապանձուեց: Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի: Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ:
(Արարատ թարգ․) Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։
(Գրաբար) զի կարկեցաւ ամպարիշտն: եւ ամենայն որ ոչ ուսանի զարդարութիւն յերկրի, ոչ արասցէ ճշմարտութիւն: բարձցի ամպարիշտն, զի մի տեսցէ զփառս Տեառն: