Ա. Լոպուխին
Տե՛ր, Քո ձեռքը բարձր պահված էր, սակայն նրանք չէին տեսնում այն, սակայն պիտի տեսնեն և պիտի ամաչեն Քո ժողովրդին ատողները, կրակը կլափի Քո թշնամիներին։ [11] (Սինոդական թարգ․)
Մարգարեն նկատում է նշանակալից իրադարձությունների վրա հասնելը, սակայն մյուս մարդիկ ոչինչ չեն տեսնում։ Հենց այս վերջին հանգամանքի պատճառով էլ մարգարեն բողոքում է Տիրոջը։ «Քո ձեռքը, - ասում նա Տիրոջը,- բարձրացված է հարվածելու համար, սակայն նրանք այդ չեն տեսնում»։ Այդ փաստից հետևում է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նշանների վրա (Մատթ․ 24:37-39)։ Սակայն նրանք վերջիվերջո ստիպված են լինելու ընդունել իրենց սխալը, երբ որ իրականություն դառնան այն երևույթները, որոնք հատուկ նշաններով նախանշվում էին Աստծո կողմից, և այդ ամենը պիտի ամաչեցնի նրանց։ Աստծո նախանձախնդրության հուրը՝ Աստծո ժողովրդի հանդեպ նախանձախնդրությունը կլափի այդ մարդկանց, որոնք կարող էին տեսնել վտանգը, սակայն չէին ցանկանում դա անել։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։
(Գրաբար) Տէր բազուկ քո բարձր, եւ ոչ ծանեան. ծանիցեն` եւ ամաչեսցեն, նախանձ առցէ զժողովուրդն անխրատ: եւ այժմ հուր զհակառակորդս կերիցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: