Ա. Լոպուխին
Տե՛ր, Դու մեզ խաղաղություն ես պարգևում, և մեր բոլոր գործերը Դու մեզ համար ես անում։ [12] (Սինոդական թարգ․)
Ի հակադրություն ամբարիշտների՝ բարեպաշտներն անհամբերությամբ սպասում են Աստծո դատաստանին որպես իրենց ազատագրման օրվա (Ղուկ․ 21:28), որպես մի օրվա, երբ Տերը նրանց կատարյալ խաղաղություն և հանգստություն պիտի պարգևի։
«Մեր… գործերը Դու մեզ համար ես անում։ Ըստ մարգարեի՝ Աստված գործում էր արդարների մեջ՝ լինելով նրանց բոլոր մտքերի, խոսքերի և արարքների սկզբնապատճառը (Հռոմ․ 8։9 և այլն, Գաղ․ 2։20)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէ՛ր Աստուած մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դու, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, դու մեզ համար խաղաղություն պիտի հաստատես, մեր բոլոր գործերն էլ դո՛ւ կատարեցիր մեզ համար։
(Գրաբար) Տէր Աստուած մեր տուր մեզ զխաղաղութիւն. զամենայն ինչ հատուցեր մեզ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: