Եսայու մարգարեության մեկնություն 26։20

Ա. Լոպուխին

Գնա՛, Իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները և քեզանից հետո փակի՛ր քո դռները, մի ակնթարթ թաքնվի՛ր, մինչև որ բարկությունն անցնի։ [20] (Սինոդական թարգ․)
   
   Երկիրը ոչ միայն բարեպաշտների մարմիններն է հետ վերադարձնելու, այլև լույս է սփռելու այն բոլոր արյունոտ հանցագործությունների վրա, որոնք թաղված են երկրի խորքերում։ Սա համապատասխանում է Ահեղ դատաստանի օրվա հետ։   Հարություն առածներն այդ օրը պետք է առժամանակ թաքնվեն, որպեսզի հետագայում՝ այդ ահեղ օրվա վերջանալուն պես, սկսվի նրանց նոր կյանքը։

   Այստեղ արդեն մարգարեն նկատի ունի հարություն առած մարդկանց։ Այսպես, համենայն դեպս, կարելի է հիմնվել համընդհանուր Հայտնության (Ապոկալիպսիսի) գաղափարի վրա, որի մեջ առանձնանում են առաջին և երկրորդ հարությունները։ Առաջին (արդարների) հարությունից հետո կլինի սատանայի ազատագրումը, որն էլ կհարձակվի Աստծո քաղաքի վրա, իսկ դրան կհետևի արդեն համընդհանուր հարությունը (երկրորդը) և վերջին ահեղ դատաստանը (Հայտն․ 20)։

   Այդ ժամանակ որտե՞ղ պետք է թաքնվեն արդարները, այդ ինչպիսի՞ «սենյակներ» են՝ մարգարեն չի բացատրում։

   «Բարկությունը», որի մասին մարգարեն խոսում է, ակնհայտորեն այն ահեղ դատաստանն է, որը առերեսվելու է սատանային և բոլոր անարդարներին (Հայտն․ 20։9-15)։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը,
(Արարատ թարգ․) Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի,
(Գրաբար) Գնա ժողովուրդ իմ` մուտ ի շտեմարանս քո. փակեա զդուրս քո. թաքիր առ ժամանակ մի, մինչչեւ անցցէ բարկութիւն Տեառն: