Ա. Լոպուխին
Քանի որ, ահա՛, Տերը դուրս է գալիս Իր տեղից, որպեսզի անօրինության համար պատժի երկրի բնակիչներին, և երկիրը կբացի իր կողմից կլանած արյունն ու այլևս չի թաքցնի իր սպանվածներին։ [21] (Սինոդական թարգ․)
«Երկիրը կբացի իր կողմից կլանած արյունը»։ Այստեղ պարզ ակնարկ է կատարվում Աբելի ա՛յն արյանը, որը մի ժամանակ երկիրն իր շուրթերով խմել էր (Ծննդ․ 4:11)։ Հայտնությունը, որը համաձայնում է այս մարգարեության հետ, միաժամանակ նաև նշում է, որ ժամանակի հետ ծովը, մահը և դժոխքը ևս հետ կվերադարձնեն իրենց մեռյալներին (Հայտ․ 20։13)։ Այս համարում արտահայտվում է մեղավորների հարության մասին գաղափարը, ա՛յն մեղավորների, որոնք, իհարկե, պետք է կյանք վերստանան, որպեսզի ահեղ դատաստանի ժամանակ դատապարտվեն իրենց հանցագործությունների և չարագործությունների համար։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին:
(Արարատ թարգ․) որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր ի սրբութենէ իւրմէ ածցէ բարկութիւն ի վերայ բնակչաց երկրի. եւ յայտնեսցէ երկիր զարիւն իւր, եւ ոչ ծածկեսցէ զսպանեալսն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: