Եսայու մարգարեության մեկնություն 26։3

Ա. Լոպուխին

3-4․ Ամուր հոգի ունեցողին Դու պահպանում ես կատարյալ խաղաղության մեջ, քանի որ նա Քեզ է ապավինել։ Հավիտյան հուսացեք Տիրոջը, քանի որ Տեր Աստված հավիտենական ամրություն է։ [3] (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն մե՛րթ Աստծուն դիմելով, մե՛րթ էլ Աստծո կողմից ընտրյալ համայնքին, վստահություն է արտահայտում այն բանում, որ Աստված միակ հույսն է մարդու համար։

   «Ամուր հոգի» արտահայտության փոխարեն Nägelsbach-ն առաջարկում է ընթերցել այսպես «որպես ամուր հիմք»։ Ըստ այս մեկնաբանի՝ մարգարեի միտքն այն է, որ ապագայում քաղաքում պետք է լինեն տարբեր հաստատություններ և օբյեկտներ, որոնք պետք է ծառայեն քաղաքի զարդարմանը և բնակիչների օգտին, և այդպիսով ամենից կարևոր նվաճումը կլինի «խաղաղությունը», որը կհաստատվի ամուր հիմքի կամ պատվանդանի վրա։ Հիմքին այդ ամրությունը հաղորդում է Ինքը՝ Տերը։ Այդ պատճառով էլ «ապավինել է» արտահայտությունը Nägelsbach-ն այսպես է թարգմանում․ «Այն (այսինքն՝ այս աշխարհը) Քեզ վրա է հիմնվում»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը:
(Արարատ թարգ․) Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։
(Գրաբար) եւ պահէ զճշմարտութիւն. վերակացու ճշմարտութեան. եւ պահէ զխաղաղութիւն. խաղաղութիւն: