Ա. Լոպուխին
Այնտեղ մեր մեծ Տերը մեզ համար կլինի գետերի, լայնատարած վտակների վայր, ուր ոչ մի թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու։ [21] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:20
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Հքանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը: Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի:
(Արարատ թարգ․) Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու,
(Գրաբար) զի անուն Տեառն մեծ է ի ձեզ: Ձեզ լիցի տեղին յորում գետքն եւ ջրադարձք լայնք եւ ընդարձակք. ոչ երթիցես ընդ այն ճանապարհ, եւ մի գնասցեն նաւք քո վարեալք. զի Աստուած իմ մեծ է, եւ ոչ արասցէ զանց զինեւ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: