Ա. Լոպուխին
«Եվ քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ ավազահատիկի նման. նրանց անունը չէր ջնջվի, չէր վերանա Իմ առաջ»։ [19] (Սինոդական թարգ․)
«Եվ քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ ավազահատիկի նման...» - Սա Եսայի մարգարեի կողմից բավականին հաճախ կիրառվող պատկերներից մեկն է, որը, ինչպես երևում է, ծագում է նահապետական օրհնությունների ժամանակաշրջանից (Ես. 10:22, 43:5, 44:3, Ծննդ. 22:17-18 և այլ տեղիներ): Սակայն հրեա ժողովուրդը խախտեց ուխտը և դրանով իսկ ի չիք դարձրեց Աստծո տված խոստումների զորությունը:
«Նրանց անունը չէր ջնջվի, չէր վերանա Իմ առաջ» - Սա մի պարզ ցուցում է քաղաքական անկախության կորստի և Իսրայելի գալիք, անփառունակ ողջ պատմության, որը բնական հետևանքն էր իր իսկ դրսևորած վարքագծի (Բ Օրին. 22:9): Իսրայելական ժողովուրդը կորցրեց իր պատմական գոյության իմաստը, այդ իսկ պատճառով էլ Տերն Ինքը հետագայում նրանց ասաց. «Աստծո թագավորությունը կվերցվի ձեզնից և կտրվի մի ժողովրդի, որը պտուղներ կբերի» (հմմտ. Մատթ. 21:43): Կիրառված պատկերը, ակնհայտորեն, վերցված է հրեաների սովորությունից՝ տոհմաբանական գրքերից ջնջել ա՛յն անձի անունը կամ նույնիսկ ազգանունը, որն աչքի է ընկել որևէ վարկաբեկիչ արարքով:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ: Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»:
(Արարատ թարգ․) քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։
(Գրաբար) Եւ լինէր իբրեւ զաւազ զաւակ քո, եւ ծնունդք որովայնի քոյ իբրեւ զհող երկրի. սակայն եւ արդ` ոչ սատակեսցիս, եւ ոչ կորիցէ անուն քո առաջի իմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: