Ա. Լոպուխին
«Եվ ինձ ասաց. «Դու Իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, Ես քեզանով կփառավորվեմ»»։ [3] (Սինոդական թարգ․)
«Դու Իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, Ես քեզանով կփառավորվեմ...» - Անկասկած, այս տողերը չի կարելի հասցեագրել պատմական, մարմնական Իսրայելին, քանի որ այդ դեպքում խիստ հակասություն կառաջանա այս համարի և հաջորդող համարներից մեկի միջև (Ես. 49։5): Վտանգավոր է նաև այն կիրառել հենց Եսայի մարգարեի վերաբերությամբ, քանի որ այն այդքան էլ չի համապատասխանում մարգարեին հատուկ խոնարհությանը և նրա ծառայության իրական բնույթին: Հետևաբար, միակ հնարավոր և ճշմարիտ տարբերակն այս ուղերձը Մեսիային՝ Տիրոջ Ծառային հասցեագրելն է:
«Հայտնվելով ՝ Տիրոջ ծառան այստեղ պատկերվում է իբրև մեկը, ով եկել է այս աշխարհ՝ որպես Աստծո կամքի Կատարող (Սաղմ. 39:8-9; Մատթ. 5:17), և քանի որ նմանատիպ կամքի գործադրումը հանդիսանում էր իսրայելացի ժողովրդի պատմական կոչումը և ծառայում էր Տիրոջը փառաբանելուն, ուստի Տիրոջ ծառան, Աստծո ամբողջ կամքը կատարելով, այդպիսով դառնում էր Իսրայելի ներկայացուցիչը, և Նրա միջոցով էլ Աստված պիտի փառավորվեր (հմմտ. Ես. 42:1, Հովհ. 17:4):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ»:
(Արարատ թարգ․) Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։
(Գրաբար) եւ ասէ ցիս. ծառայ իմ ես դու Իսրայէլ, եւ ի քեզ փառաւորեցայց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: