Ա. Լոպուխին
«Ահա, Տիրոջ ձեռքը չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի»։ [1] (Սինոդական թարգ․)
Սույն գլխի՝ նախորդի հետ ունեցած սերտ կապը բացահայտվում է արդեն միայն այն իրողությամբ, որ այս գլուխը շարունակում է պատասխանել այն միևնույն հարցին, որը ծառայում էր որպես թեմատիկա նախորդ գլխի համար. այդ հարցը մասնավորապես հետևյալն էր՝ այդ ինչո՞ւ է որ հրեաները, որոնք, ըստ երևույթին, այդքան խստորեն կատարում են Մովսիսական օրենքի բոլոր հրահանգները, այդուամենայնիվ, սակայն, Աստծո կողմից արդարացման և փրկության չեն արժանանում։ Արդյո՞ք դրա պատճառը Բարձրյալի Անձի մեջ չէ, ինչպես որ կարող էին կարծել ոմանք, հատկապես ամբարտավանորեն իրենց մասին մեծ կարծիք ունեցող Իսրայելի որդիները։ Կարծես կանխազգալով այդպիսի անմիտ հարցի հավանականությունը՝ մարգարեն սույն գլուխը սկսում է այսպիսի վճռական հայտարարությամբ, համաձայն որի՝ «Տիրոջ ձեռքը չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի» (1-ին համար)։ Հետևաբար Աստծո ժողովրդի կործանման պատճառները ոչ թե Տիրոջ մեջ է պետք փնտրել, այլ հենց ժողովրդի, ավելի ճիշտ՝ նրա անօրենությունների և հանցանքների մեջ, որոնք Եսայի մարգարեն հետագայում մանրամասնորեն բացահայտում է։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.
(Արարատ թարգ․) Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի,
(Գրաբար) Մի թէ ո՞չ իցէ կարաւղ ձեռն Տեառն փրկել. կամ ծանրացոյց ինչ զունկն իւր` զի մի՞ լուիցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: