Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով:
Եվ նախքան ճանաչվի կամ ցանկալի լինի չարությունը՝ ընտրելու է բարին.
Եվ սա ցույց է տալիս նրա առավելագույն բարձրությունը, քանզի կերակրվում էր, որովհետև մարդ էր, և վեր էր մնում մեղքից, քանզի Նա Ինքն Աստված էր, բայց կերակրի ճաշակումով հավասար էր մեզ: Իսկ բնությամբ անհաղորդ էր չարին: Սակայն և՛ բնության զորությամ, և՛ գործնականորեն դա հատուկ էր աստվածացած մարմնին, իսկ Նա առավել է մարդկությունից, որովհետև մարդիկ չարությունից հետո են զղջում և բարիք գործում,մինչդեռ նա ի բնե ընտրեց բարին և անարգեց չարը, ինչպես ինքն էր ասում. «Ո՞վ կհանդիմանի Ինձ մեղքի համար» (Հովհ. 8։46)։ Մարգարեն էլ ասում է. «Մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Սաղմ. 31։2):
Ասորիքը Դամասկոսն է և նրա շրջակայքը, իսկ Ասորեստանը, ինչպես ոմանք ասում են, Բաբելոնն է: Սակայն ճշմարտությունն այն է, որ Ասորեստանը Միջագետքն է, որ Դկլաթի ու Եփրատի միջնամասում է, ուր Ուռհան, Մոսլը և մյուսներն են: Իսկ եթե երբեմն Բաբելոնը Ասորեստան է կոչվում, պատճառն այն է, որ բաբելացիների թագավորը տիրում էր նաև ասորեստանցիների վրա: Իսկ Ասորեստանը երբեմն տիրում էր նաև Բաբելոնի վրա, այդ պատճառով էլ դրանք միմյանց անուններով էին կոչվում:
Ոմանք ասում են, որ բարեպաշտ թագավոր Հովսիային սպանող փարավոնի անունը Նաքավով էր, որ: Եվ դարձյալ, այդ նույն փարավոնը երեք տարի անց Հովսիայի որդի Հովաքազին գերեվարեց Եգիպտոս, իսկ Հովաքազի փոխարեն թագավոր կարգեց նրա եղբայր Հովակիմին, որի թագավորության տասներորդ տարում Նաբուքոդոնոսորը Երուսաղեմ մտավ, առաջին, ապա՝ երկրորդ, հետո՝երրորդ անգամ գերեվարեց ժողովրդին, այնուհետև ավիրեց տաճարն ու սուրբ քաղաք Երուսաղեմը:
Ա. Լոպուխին
Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պետք է անարգի չարը և ընտրի բարին, այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքվեն իր երկու թագավորների կողմից: (Սինոդական թարգ․) [16]
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 7:15
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով:
(Արարատ թարգ․) Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։
(Գրաբար) Վասն այնորիկ մինչչեւ ծանուցեալ իցէ մանկանն զբարի կամ զչար, անարգեսցէ զչարն` եւ ընտրեսցէ զբարին: եւ մնասցէ երկիրդ` յորմէ դուդ կասկածես յերեսաց երկուց թագաւորացն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: