Եսայու մարգարեության մեկնություն 8։14

Ա. Լոպուխին

14-15․ Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գլորման վեմ ու գայթակղության քար, Երուսաղեմի բնակիչների համար էլ՝ թակարդ ու որոգայթ։ [14] Եվ նրանցից շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն: (Սինոդական թարգ․)
   
    «Նա ձեզ համար սրբարան կլինի» արտահայտությունը գալիս է եբրայերեն «սրբություն» («լեմիկդաշ») բառից: Ոմանք այս արտահայտությունը մեկնաբանում են այն իմաստով, որ Բարձրյալը հրեաների համար ապաստարան պետք է լինի, որտեղ ապաստանած հրեաների վրա թշնամիները չեն համարձակվի հարձակվել (հմմտ. 5:16, Եզ. 28:22): Ուրիշներն այստեղ տեսնում են ցուցում Տիրոջը հավատացողների վարվելակերպի սրբության վերաբերյալ:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) նա քեզ համար սրբութիւն կը լինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի: Բայց Յակոբի տունը որոգայթի եւ Երուսաղէմի դարանակալ ծործորների մէջ է:
(Արարատ թարգ․) Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։
(Գրաբար) եղիցի քեզ ի սրբութիւն: եւ ոտն քո զքարի ոչ հարկանիցի, եւ գայթագղութիւն քեզ ոչ պատահիցէ: Բայց տուն Յակովբու յորոգայթ եւ ի ծործորս դարանակալաց Երուսաղէմի: