Նիկոդեմոս Աթոսացի
«Դատաստան անելիս կողմնակալություն չանեք: Հավասար կերպով կդատեք փոքրին ու մեծին: Ոչ մեկի հանդեպ աչառություն մի՛ արեք, որովհետև դատաստանն Աստծունն է: Եթե գործը ձեր ուժերից վեր լինի, այն կհանձնեք ինձ, որպեսզի ես դատաստան անեմ»:
Խոստովանահոր դատաստանը Աստծո դատաստանն է և [այդպես էլ] կոչվում է, հետևաբար այն պետք է լինի անապական և ամենից առաջ անկողմնակալ, ինչպես գրված է. «Դատաստան անելիս կողմնակալություն չանեք: Հավասար կերպով կդատեք փոքրին ու մեծին: Ոչ մեկի հանդեպ աչառություն մի՛ արեք, որովհետև դատաստանն Աստծունն է»։
Ա. Լոպուխին
«Դատաստան անելիս կողմնակալություն չանեք: Հավասար կերպով կդատեք փոքրին ու մեծին: Ոչ մեկի հանդեպ աչառություն մի՛ արեք, որովհետև դատաստանն Աստծունն է: Եթե գործը ձեր ուժերից վեր լինի, այն կհանձնեք ինձ, որպեսզի ես դատաստան անեմ»: (Սինոդական թարգ․)[17]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 1:9
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք: Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին: Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է: Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ»:
(Արարատ թարգ․) Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։
(Գրաբար) եւ մի առնուցուս ակն ի դատաստանի, ըստ փոքուն եւ ըստ մեծին դատեսցիս. եւ մի խորշիցիս յերեսաց մարդւոյ. զի դատաստան Աստուծոյ է. եւ բան ինչ որ ծանրագոյն է քան զձեզ, հասուսջիք առ իս` եւ լուայց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: