Ա. Լոպուխին
19-40․ «Դեռ այն ժամանակ ես ձեզ պատվիրել եմ այն բոլոր բաները, ինչը որ պետք է կատարեք»: [19] «Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ: Ես ձեզ ասացի. «Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ: Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ: Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս, ինչպէս մեր հայրերի Տէր Աստուածն է ասել ձեզ: Մի՛ վախեցէք եւ մի՛ սարսափէք»: Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր գնալիք ճանապարհի եւ այն քաղաքների վիճակը, ուր մտնելու ենք»: Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը: Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ: Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն: Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. «Լաւ է այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ»: Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. «Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների երկրից, որպէսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը, կոտորի մեզ: Արդ, ո՞ւր ենք գնում: Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. «Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները մեծ են ու մինչեւ երկինք հասնող պարիսպներ ունեն: Բացի այդ, հսկաների սերունդ տեսանք մենք այնտեղ»: Ես ասացի ձեզ. «Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից: Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա արեց Եգիպտացիների երկրում եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք: Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն: Այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում, մինչեւ որ եկաք հասաք այս վայրը: Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք, որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու համար գիշերը ձեզ առաջնորդի հրով, իսկ ցերեկը՝ ամպով»»: «Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով. «Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին, բացի Յեփոնէի որդի Քաղէբից: Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետեւ նա հնազանդ է եղել Տիրոջը»: Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ, այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. նա՛ պիտի մտնի այնտեղ: Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին: Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ՚ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն: Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը»: (Սինոդական թարգ․)
Թվ. 13, 14:1-39, 20:12:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) «Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ:
(Արարատ թարգ․) Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։
(Գրաբար) Եւ չուեալ ի Քորեբայ շրջեցաք ընդ ամենայն անապատն ընդ մեծ եւ ընդ ահագին, զոր դուք իսկ տեսէք, զճանապարհ լերինն Ամուրհացւոց. որպէս պատուիրեաց տէր Աստուած մեր մեզ, եւ եկաք մինչչեւ ցԿադէսբառնեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: