Սուրբ Եփրեմ Ասորի
4-5. «Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով: Նրանք ձեզանից պիտի վախենան»: «Շատ զգույշ կլինեք և պատերազմ չհրահրեք նրանց դեմ, որովհետև նրանց երկրից մի ոտնաչափ հող անգամ չեմ տալու ձեզ, քանի որ Սեիր լեռը Եսավին եմ տվել որպես սեփականություն»:
«Պատվիրիր ժողովրդին» և ասա․ «Դուք անցնում եք ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով», [ուստի] շատ զգույշ կլինեք։ Նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ [հող] չեմ տալու։ Եսավի որդիներին վնասել և նրանց ժառանգությունը խլել ձեզ թույլ չեմ տա։ Քանի որ Տերն այս երկիրը նրանց համար խլել էր Քոռեցիներից, ուստի նրանց չտալը և՛ անարդար, և՛ անօգուտ կլիներ։
Ա. Լոպուխին
«Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով: Նրանք ձեզանից պիտի վախենան»: (Սինոդական թարգ․)[4]
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 2:2
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը: Նրանք ձեզանից պիտի վախենան:
(Արարատ թարգ․) Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛. "Դուք այժմ անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք շատ զգո՛ւյշ եղեք.
(Գրաբար) եւ ժողովրդեանն պատուէր տուր` եւ ասասցես. Դուք աւադիկ անցանէք առ սահմանաւք եղբարցն ձերոց` որդոցն Եսաւայ, որ բնակեալ են ի Սէիր. եւ երկնչիցին ի ձէնջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: