Սուրբ Եփրեմ Ասորի
«Շատ զգույշ կլինեք և պատերազմ չհրահրեք նրանց դեմ, որովհետև նրանց երկրից մի ոտնաչափ հող անգամ չեմ տալու ձեզ, քանի որ Սեիր լեռը Եսավին եմ տվել որպես սեփականություն»:
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 2:4
Ա. Լոպուխին
5-23․ «Շատ զգույշ կլինեք և պատերազմ չհրահրեք նրանց դեմ, որովհետև նրանց երկրից մի ոտնաչափ հող անգամ չեմ տալու ձեզ, քանի որ Սեիր լեռը Եսավին եմ տվել որպես սեփականություն»: [5] «Ուտելիքը նրանցից գնեցե՛ք և կերե՛ք, ջուրը նրանցից արծաթով առե՛ք և խմե՛ք»: «Մեր Տեր Աստվածը քեզ օրհնել է քո ձեռնակրած բոլոր գործերում: Իմացի՛ր, թե ինչպես անցար մեծ ու հսկայական անապատը: ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և այդ ընթացքում ոչ մի բանի պակասություն չես զգացել»: «Մենք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով Արաբիայի ճանապարհով անցանք եդոմից ու Գասիոնգաբերից, շրջվեցինք ու անցանք նաև Մովաբի անապատ տանող ճանապարհով»: «Տերն ինձ ասաց. «Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ և նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, քանի որ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տա, որովհետև Սեիրը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն»: «Նախկինում Օմմինի հետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմամարդ ու հզոր ազգ, որոնք նման էին Ենակիմի որդիներին»: «Սրան էլ պատկանում էին Ռափիմի ցեղին, ինչպես և ենակիմի որդիները և մովաբացիները նրանց անվանում են օմմինեաններ»: «Սերի շրջակայքում նախ բնակվում էին քոռեցիները: Սակայն Եսավի որդիները կոտորեցին նրանց, հալածեցին և բնակվեցին նրանց երկրում, ինչպես որ Իսրայելը վարվեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տերը տվել էր նրան»: «Արդ, վե՛ր կացեք գնացե՛ք ու անցեք Զաևեդ ձորի միջով»: «Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց եռեսունութ տարի, որի ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորվեցին, ինչպես որ Տեր Աստված երդվել էր նրանց»: «Աստծու ձեռքը նրանց վրա էր, որպեսզի կորստյան մատնի նրանց բանակատեղիում: Եվ նրանք բոլորն էլ ընկան»: «Երբ ժողովրդի միջից վերացան պատերազի ընդունակ բոլոր տղամարդիկ, Տերը խոսեց ինձ հետ և ասաց». «Դու այսօր Մովաբի երկրի սահմանով կանցնես Սեիր»: «Դուք կմոտենաք Ամոնացիների երկրի սահմաններին»: «Նարց հետ թշնամություն մի՛ արեք և պատերազմ մի՛ հրահրեք նրանց դեմ, որովհետև Ամոնհացիների երկիր իբրև սեփականություն ձեզ չեմ տա. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տվել»: «Երկիրը պատկանում էր Ռափնայինին, քանի որ նախ ռափայինյան ցեղերն էին բնակվում այնտեղ: Ամոնհացիները նրանց անվանում էին զոմզոմյաններ»: «Նրանք ենակիմյանների նման մեծ, բազմամարդ ու հզոր ազգ էին: Տերը սրանց վերցրեց մեջտեղից, և ենակիմյանները բնակվեցին այնտեղ՝ նրանց փոխարեն»: «Տերն ինչ որ արեց Եսավի՝ Սեիրում բնակվող հետնորդների նկատմամբ, նույնն արեց քոռեցիների նկատմամբ և կոտորեց նրանց, ու Եսավի հետնորդները ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարեն բնակվում են այդտեղ մինչև այսօր»: «Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրոթից մինչև Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում»: (Սինոդական թարգ․)
Հմմ. Թվ․ 20:14-22, 21:4, 9-20:
10-12 և 20-23-րդ համարներում, որն իրենից պատմության մեջ դրված ազգագարական հավելված է ներկայացնում, հրեա ժողովրդին հետաքրքիր ցուցումներ են տրվում այն երկրների պատմությունների մասին, որոնց մոտակայքով նրանք անցնում են: Կուկը և մյուս գիտնականները ռափայինյաններին, օմմինացիներին, զոմզոմյաններին և Քանանի երկրի վաղ շրջանի մյուս բնակիչներին դասում են սեմական ցեղերի շարքին: Գամիրքը նույնացվում է Կրետե կղզու հետ, իսկ գամիրցիները նրա բնակիչ փղշտացիների հետ (Պելեշետ), որոնք բնակություն էին հաստատել Քանանի հարավ-արևմտյան հատվածում և իրենց անունը (Պաղեստին) փոխանցել էին ամբողջ երկրին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն:
(Արարատ թարգ․) նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։
(Գրաբար) Եւ զգուշանայցէք յոյժ. մի գրգռիցէք ընդ նոսա պատերազմաւ, զի ոչ տաց ձեզ յերկրէ նոցա` եւ ոչ քայլ մի ոտին. քանզի վիճակաւ ետու Եսաւեա զլեառն Սէիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: