Ա. Լոպուխին
Այլ այսպես կվարվեք նրանց հետ: Նրանց բագինները կործանեցեք, փշրեցեք նրանց արձանները, ջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի մատնեք նրանց կուռքերը: (Սինոդական թարգ․)[5]
[Այս ամենը պատվիրվում է] հեթանոսությամբ հրապուրվելուց խուսափելու համար:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը:
(Արարատ թարգ․) Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները և կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը,
(Գրաբար) Այլ այսպէս արասջիք նոցա: զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք, եւ զանտառ նոցա կոտորեսջիք, եւ զդրաւշեալս նոցա այրեսջիք հրով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: