Ա. Լոպուխին
Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. «Ելե՛ք ու ժառանգեցեք այն երկիրը, որ տալու եմ ձեզ».- այդ ժամանակ դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքին, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին: (Սինոդական թարգ․)[23]
23-րդ համարի վերաբերյալ ընթերցի՛ր Թվոց գրքի 13-14 գլ, Երկրորդումն Օրինաց գրքի 1:19-46 համարների մեկնաբանությունները։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել:
(Արարատ թարգ․) Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։
(Գրաբար) Եւ յորժամ առաքեաց զձեզ Տէր ի Կադէսբառնեայ, ասէ. Ելէք ժառանգեցէք զերկիրն զոր տալոց եմ ձեզ. հեստեցէք բանի տեառն Աստուծոյ ձերում, եւ ոչ հաւատացէք նմա, եւ ոչ լուարուք ձայնի Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: