Թվոց գրքի մեկնություն 10։8

Ա․ Լոպուխին

Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է փողահարեն փողերը: Սա թող ձեր և ձեր սերունդների համար հավիտենական պատվիրան լինի: (Սինոդական թարգ․)[8]
   
   «Փող հնչեցնելու իրավունքը վերապահված էր միայն քահանաներին,− ընդգծում է երանելի Թեոդորոսը,− քանի որ փողահարումը ցույց էր տալիս Աստծո կանչը» (ընթերցի՛ր Թվոց գրքի մեկնությունը, հարց 15−րդ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) «Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները: Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ համար:
(Արարատ թարգ․) Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։
(Գրաբար) Եւ որդիքն Ահարովնի քահանայք հարցեն փող, եւ եղիցի ձեզ աւրէն յաւիտենական յազգս ձեր: